Հրդեհ Ստեփանավանում. 2 այրված դի է դուրս բերվել, 12-ամյա տղան մահացել է հիվանդանոցում, 1 վիրավոր կա
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վեհանուշ Հակոբյանի (ծնվ.1982թ.) և Անուշ Բալայնի (ծնվ.1959թ.) դիերը, իսկ Դավիթ Հակոբյանին (ծնվ. 1992թ.) և Գրիգոր Գրիգորյանին (ծնվ. 2006թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է: