Նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը. Սերժ Թանկյան
Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Faceboo-ի իր էջում գրել է.
«Ի՞նչ կարող եմ ասել. հայ ժողովուրդն իր ձայնն այն աստիճան հստակ ու լսելի դարձրեց, որ նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Սա գործող վարչապետ Փաշինյանին հնարավորություն կտա առաջ շարժվել, բարեփոխումներ իրականացնել, իրագործել տնտեսական զարգացմանը խթանող ծրագրեր»,-գրել է երաժիշտը:
Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքն այլևս կդադարի Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին պարզապես հեռվից հետևող լինել:
«Դա կատարվեց: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա, հիրավի, նշանակալի իրադարձություն է հայոց պատմությունում: Այս հաղթանակը պետք է ծաղկացնենք»,-գրել է Թանկյանը: