Վթար Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի բեռնատար (վարորդը՝ Հ. Մ.) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1981 թ.): Վերջինիս վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ «1-03» ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը: