Բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացողները հնարավորություն են ունեցել մասնակցել քվեարկությանը
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողում ներկայացրեց ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման կարգը:
Նա նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը ոչ ուշ, քան յոթ օր առաջ ներկայացնում է ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը:
«Այս պահին ստացել ենք 39 բուժհաստատություններից ցուցակներ, որոնք ներկայացնում են 844 մասնակցի տվյալներ»,- ասաց նա և նշեց, որ դեռևս տվյալներ չունի, թե որքան քաղաքացի է քվեարկել, միայն հայտնեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացողները հնարավորություն են ունեցել քվեարկության մասնակցել առավոտյան ժամը ութից մինչև 18:00-ն: