Ընտրություններին ամենից ակտիվ մասնակցող քաղաքն Ապարանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ՝ ըստ մարզկենտրոնների և մարզում 10000 և ավելի ընտրող ունեցող համայնքների:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ամենաբարձր մասնակցությունն Ապարան քաղաքում է, որ տեղ 18019 ընտրողներից մասնակցել է 8675-ը կամ 48.14%:
Ամենապասիվ մասնակցությունը Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում է, որտեղ 45926 ընտրողներից մասնակցել է 14138-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 30.78%: