Վլադիմիր Էտուշը բեմ է վերադարձել հիվանդությունից հետո
Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԽՍՀՄ 96-ամյա ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը հիվանդությունից հետո բեմ է վերադարձել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով թատրոնի ներկայացուցչին, դերասանը հիանալի վիճակում է գտնվում և դրական է տրամադրված:
«Այսօր ներկայացում է բեմադրվում՝ «Բենեֆիս», որտեղ նա կատարում է գլխավոր դերը», - հայտնել է թատրոնի մամուլի ներկայացուցիչը: