Պորոշենկոն հայտնել է՝ երբ է լուծարելու Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, կստորագրի Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայամանգրի գործունեությունը 2019-ի ապրիլից դադարեցնելու մասին օրենքը:
«Որոշակի սիմվոլիզմ կա նրանում, որ վերջապես կդադարեցվի Ռուսաստանի հետ այսպես կոչված՝ բարեկամության մասին պայմանագրի գործունեությունը: Համապատասխան օրենքը ներկայացրել են Գերագույն ռադայում: Դրա շուրջ քվեարկություն է տեղի ունեցել նախօրեին, և երկուշաբթի ես այն կստորագրեմ», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Լվովում:
Ուկրաինացի պատգամավորները դեկտեմբերի 6-ին հավանության են արժանացրել վերոնշյալ օրենքը: