Վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սեֆիլյան
Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը:
«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»,-գրել է նա: