Դպրոցականը ականջակալները միացրել է հեռախոսին և մահացել
Մալազիացի 16-ամյա դեռահասը մահացել է հոսանքի հարվածից, երբ ականջակալները միացրել է լիցքավորման դրված սմարթֆոնին, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նեգերի Սեմբիլան նահանգի քաղաքամերձ Ռեմբաու բնակավայրում: Մոր հաղորդմամբ, առավոտյան նա տեսել է տղային հատակին պառկած և մտածել է, որ քնած է: Աշխատանքից վերադառնալուց հետո նա փորձել է արթնացնել տղային, որից հետո շտապ օգնություն է կանչել: Բժիշկները տղայի ձախ ականջին այրվածքի հետքեր են հայտնաբերել, իսկ հերձումից հետո հաստատել են, որ նա մահացել է հոսանքի հարվածի հետևանքով:
Նշվում է, որ դեռահասը պառկել է քնելու ականջակալները ականջին, որոնք միացած են եղել լիցքավորման դրված սմարթֆոնին: Տղայի նկարները արագ տարածվել են համացանցում՝ որպես վտանգի նախազգուշացում: