Փաշինյանը Սամվել Բալասանյանի հետ շրջել է Գյումրու պատմական հատվածի վերականգնված փողոցներով
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է Գյումրու պատմական հատվածի վերականգնված փողոցներով: Բալասանյանը ներկայացրել է, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել:
«Աղետի գոտին վերականգնելով պետք է մարդկանց վերադարձնենք հույսն ու հավատը, մեր մեծագույն խնդիրն է հաղթահարել երկրաշարժից հետո ձևավորված հոգեբանական ու քաղաքացիական աղետը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: