ՊՆ մամուլի խոսնակը «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում «Կորդ» գնդացիրների լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարի մակագրության մեջ նա շատ պատկերավոր ներկայացնում է զենքի հնարավորությունները:
«Կորդն» ու լույսը
Ծանոթացեք ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը իր ավագ եղբայրը ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի այյյյ այսպիսի շինություններ։
Կրակող զինվորն ասում էր. «ոնց որ աշխարհի տիրակալ զգաս քեզ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ռուսական արտադրության գնդացրի խոցման հեռավորությունը 2000 մ է: