Ավիավթարում զոհված Մովսես Մանուկյանը օդաչուների հայտնի գերդաստանից էր (լուսանկար)
Այսօր ավիավթարում զոհված մայոր՝ 1987 թվականին ծնված Մովսես Գևորգի Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) օդաչուների հայտնի գերդաստանից էր։ Ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են, որոնք իրենց կյանքի տասնամյակներ են տվել մեր քաղաքացիական և ռազմական ավիացիային։
Այս մասին տեղեկություններ է հայտնում Razm.info մասնագիտացված կայքը։