Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7–ին
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 16։00-ին։
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։