Կորել է կապը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը օդ է բարձրացել Գյումրիից
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: