Ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, կրկին պառկել է Վերաքննիչ քրեական դատարանի բակում
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանի մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, կրկին պառկել է: Հայտնի չէ, սակայն, թե նա ինչի՞ դեմ է բողոքում կամ ի պաշտպանություն ո՞ւմ է պառկել: