Տուն-ինտերնատի տնօրենն աշխատանքը վերականգնելու պահանջով դիմել է դատարան
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատե ՊՈԱԿ-ի տնօրեն Վահան Զուրաբյանը դիմել է դատարան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Նա նաև պահանջում է իրեն նախկին աշխատանքում վերականգնել, ինչպես նաև հարկադիր պարապուրդ վճարել։
Նախարարը նրան ազատելու հրամանը ստորագրել է հոկտեմբերի 5-ին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունել։ Դատական նիստի օր է նշանակել դեկտեմբերի 11-ին։