Դատարանների նկատմամբ ճնշում կա. Վիկտոր Սողոմոնյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ ճնշում կա։
«Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, իրենք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը, կարծում եմ՝ տեսնում եք», - այսօր Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ նիստին, քանի որ հրավեր է ստացել, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց, թե հստակ չի կարող պատասխանել։