Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը՝ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն
Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում:
50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում էր 106 շախմատիստ: