Ակնկալում եմ ստանալ մեկ մարդու քվե, և այդ մեկ մարդը յուրաքանչյուրն է. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում երկրի քաղաքական իրավիճակի մասին խոսելիս ասել է, որ այսօր շատ կարևոր է փաստել, որ իր քաղաքական թիմը մայիսին ստանձնել է կառավարման ղեկը, բայց 7 ամիս անց իրենք իշխանությունը վերադարձրել են ժողովրդին:
«Իշխանությունը ամբողջովին վերադարձված է Ձեզ, Դուք եք որոշելու խորհրդարանում ամեն տեղի ճակատագիրը: Այսօր շատ են խոսում, որ «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում հաղթել է, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ բոլորի մասնակցությունը ընտրություններին շատ կարևոր է»,- հայտարարել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ընտրություններին ինքն ակնկալում է ստանալ մեկ մարդու քվե, և այդ մեկ մարդը յուրաքանչյուրն է: