ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստը. ուղիղ
Մեկնարկել է Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում նիստը: Օրակարգում 10-ից ավելի հարցեր են, մասնավորապես, հանձնաժողովը կքննարկի մի խումբ ՀՀԿ պատգամավորների՝ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի, Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հանձնաժողովը կքննարկի նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են կրկին ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և Կարինե Աճեմյանը:
Կքննարկվի նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարլու մասին» օրենքի նախագիծը:
Օրակարգում են նաև կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եև սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր: