Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել. Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր նպատակների մասին` նշելով, որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել.
«Իմ գլխավոր նպատակն է շարունակել աճ գրանցել, և ոչ թե բավարարվել նրանով, ինչին ես արդեն հասել եմ: Ցանկանում եմ ամեն օր աճ ունենալ, կատարել մեծ խնդիրներ և հաղթել ավելի շատ տիտղոսներ:
Ինձ մրցունակ եմ համարում: Ինձ միշտ դուր է գալիս հաղթել, ընդհանրապես չեմ սիրում պարտվել:
Ինձ տեսնում եմ որպես փլեյմեյքեր, որը շատ է աշխատում գնդակով, և ոչ թե հարձակվող»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն: