Չինուհին, որի վրա «երկնքից» շուն է ընկել՝ պարալիզացվել է (տեսանյութ)
Չինուհին, որի վրա ապրիլի 15-ին «երկնքից» շուն էր ընկել, արդյունքում պարալիզացվել է՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։
Տուժած 47-ամյա կինը այժմ գամված է մահճակալին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վերևից ինչ-որ տեղից նրա վրա շուն ընկնում, ինչից հետո կինը գետնին է ընկնում։ Տեղեկացվում է, որ դեպքը տեղի է ունեցել արդյունաբերական ձեռնարկության շենքի մոտ։
Արդյունքում կնոջը հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ուղեղի ցնցում։ Սակայն վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ ի վերջո կնոջ մարմինը պարալիզացրել է։
Հիմա նրա ամուսինն ու որդին ստիպված թողել են իրենց աշխատանքը, որպեսզի անընդհատ հոգ տանեն կնոջ մասին։ Ամեն 2 ժամը մեկ անգամ պետք է մերսել նրա մկանները։
Այժմ տուժածը և նրա ընտանիքը դատի են տվել շենքի սեփականատիրոջը և վարձակալներին։ Սակայն նոյեմբերի 23-ին տեղի ունեցած վերջին դատական նիստի ժամանակ նրանք լիովին հերքել են իրենց մեղքը։