Հայ սուսերամարտիկները մեկնում են Ավստրիա
Նոյեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդ խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը կմեկնեն Ավստրիայի Մյոդլինգ քաղաք` դեկտեմբերի 1-ին մեկնարկող մինչև 23 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Մրցաշարը վարկանշային է և համապատասխան քանակի միավորներ վաստակող մարզիկները կստանան 2019 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մայիսին անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկան սուսերամարտիկների առաջնությանը: