Խոշոր ավտովթար․ ղեկին դատավոր է եղել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshayan.com-ը: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 19:00-ին Արմավիր-Երևան ավտոճամապարհին բախվել են Honda և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։ Volkswagen-ի վարորդը տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն. նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է դատարանի հաշվեկշռում: Դատավրը չի տուժել, իսկ վթարի մեղավորը, ըստ կայքի, եղել է Volkswagen-ի վարորդը, որը Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային: