«Ռեալը» հրաժարվում է Նեյմարին ձեռք բերելու մտքից
Ֆուտբոլի պատմության ամենաթանկ (կատարված գործարքով) ֆուտբոլիստ Նեյմարի ապագան շարունակում է բուռն քննարկումների և տրանսֆերային անցուդարձի գլխավոր թեմաներից մեկը լինել:
El Partidazo de COPE-ի անվանի լրագրող Պակո Գոնսալեսը հայտնել է, որ բրազիլացին այլևս չի հետաքրքրում «Ռեալին»: «Արքայական» ակումբը վերջնականապես հրաժարվել է ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից:
Նշվում է, որ այս որոշումը կայացրել է Ֆլորենտինո Պերեսը՝ հիմնվելով երկրպագուների ցանկության վրա:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ցանկանում է օգտվել ՊՍԺ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի ունեցած խնդիրներից և հաջորդ տարվա ամռանը ձեռք բերել Նեյմարին:
Բրազիլիայի հավաքականի ավագը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց: