ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են. Կոստանյան
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական աշխատանքներով։
Կոստանյանը քիչ հավանական է համարել, որ հանձնաժողովը նիստեր հրավիրի գործող խորհրդարանում՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում նոր հանձնաժողով կստեղծվի այդ խնդիրը ուսումնասիրելու համար: