ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)
Այսօր` նոյեմբերի 21 -ին ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում: Քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Բացի այդ, օրակարգում ընդգրկված է եւս 5 հարց, որոնք պետք է ընդունվել եւ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ օրինագծերը
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
- «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
- Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին: