Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը, իր աշխատողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Amazon-ը մի օր սնանկ կդառնա:
Ինչպես նշում է The Guardian-ը, Բեզոսն ասել է, որ 1 տրլն դոլար արժողությամբ Amazon-ը մի օր ստիպված կլինի դառնալ սեփական անկման ականատեսը:
«Amazon-ն այնքան մեծ չէ, որ անկում չապրի: Իրականում կանխատեսում եմ, որ մի օր այն սնանկ կդառնա: Եթե նայեք խոշոր ընկերություններին, ապա կտեսնեք, որ դրանք 30 կամ դրանից մի քիչ ավել տարվա կյանք ունեն: Գործը չի հասնում 100 կամ դրանից ավել տարվան»,-աշխատողներին ասել է գործարարը:
Այս համատեքստում Բեզոսը հիշատակել է Sears-ին, որը ժամանակին համարվում էր աշխարհում խոշորագույն ինտերնետ ընկերությունը, սակայն ստիպված է եղել հոկտեմբերին իրեն սնանկ ճանաչել՝ Amazon-ի հետ մրցակցությանը չդիմանալու պատճառով:
Amazon-ի «կյանքը» հնարավորինս երկարաձգելու նպատակով Բեզոսը խորհուրդ է տվել ավելի շատ կենտրոնանալ ոչ թե սեփական, այլ հաճախորդների ցանկությունների վրա: