Բերդավանցիները բացել են հայ-վրացական միջպետական ճանապարհը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան:
Բերդավանցիները րոպեներ առաջ բացել են հայ-վրացական միջպետական ճանապարհը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը:
«Մոտ 15 րոպե առաջ ճանապարհը, մեքենաների վարորդների հետ բանակցելով, բացվել է քաղաքացիների կողմից: Պայմանավորվել են, որ եթե վաղը սպառիչ պատասխան չստանան, ապա նորից կփակեն ճանապարհը»,- ասել է Սմբատ Մուղդուսյանը: