ՊՍԺ-ը՝ հերթական սկանդալի կենտրոնում
L’Equipe-ը կրկին սկանդալային տեղեկություն է հրապարակել ՊՍԺ-ի հետ կապված:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից՝ ֆինանսական ֆեյ-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով:
ՈւԵՖԱ-ն նորից սկսել է ուսումնասիրել ակումբի ֆինանսական ծախսերն այն բանից հետո, երբ Football Leakes-ը հրապարակել է փարիզցիների հովանավորչական ծախսերի հետ կապված ինֆորմացիան:
Բացի այս, ՈւԵՖԱ-ն ևս մեկ անգամ կուսումնասիրի Նեյմարի և Մբապեի տրանսֆերային գործարքները: Բացառված չէ, որ ակումբը ստիպված կլինի վաճառել նրանցից մեկին, որպեսզի խուսափի ծանր պատժամիջոցներից:
Նշվում է, որ իրավիճակին հետևում է Մադրիդի «Ռեալը», որը լրջորեն հետաքրքրված է Նեյմարի և Մբապեի ծառայություններով: