Վթարի ենթարկված՝ բալետի արտիստի վիճակը ծայրահեղ ծանր է
Երեւան–Աշտարակ ճանապարհին նոյեմբերի 6–ին վթարի ենթարկված՝ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է նույնը մնալ։
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են , որ 23–ամյա երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, որեւէ դրական փոփոխություն չկա։
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։