ԳՇ-ում արտահերթ նիստ է հրավիրվել. ողբերգական վթարի հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կատարվածից հետո ԳՇ-ում հատուկ արտահերթ ժողով է հրավիրվել:
Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելին՝ իրավապահների շրջանում տարվող քննության նախնական տվյալներով՝ տեխնիկական խնդիրներից մեկը եղել է այն, որ մեքենայի այն սարքերը, որոնք պետք է ապահովեին մեքենայի հավասարակշռությունը շրջադարձերի համար, ոչ պիտանի են եղել:
Բացի այդ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, թե նախնական արդյունքներով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում