Հովսեփ Կուբաթյանը` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Լրագրող Հովսեփ Կուբաթյանը Facebook- ի իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
«Հարգելի գործընկերներ,
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում: Մեր կարևորագույն խնդիրն է լինելու հանրության, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցների հետ քաղաքապետարանի ամենօրյա սերտ կապն ապահովելը՝ հստակ ու հագեցած տեղեկատվություն տրամադրելու միջոցով»,- գրել է նա: