Ավստրալիայի գաղութներից մեկում դեռահասները հարձակվել են աշխատակիցների վրա և գրավել շինությունը
Ավստրալիայում անչափահասների կալանքի կենտրոնում պատիժ կրող դեռահասները հարձակվել են աշխատակիցների վրա և գրավել շինությունը։ Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն։
Տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալները գրավել են ողջ շենքը։ Նշվում է, որ դեռահասները զինված են դանակներով և դյուրավառ հեղուկներով։
«Ապստամբության» արդյունքում տուժել է գաղութի 2 աշխատակից։
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։