ԱԱԾ 2019 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կաճի 2 մլրդ 207 միլիոնով
Հայաստանին ազգային անվտանգության ծառայությանը 2019 թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ:
Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
«2019 թվականի ծախսերի նախահաշիվը կազմում է մոտ 22 մլրդ 580 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2 մլրդ 207 մլն դրամով: Նախատեսվածը, որ հիմնականում պարգևատրումների ու խրախուսումների համար է, կազմում է բյուջեի մոտ 9.7%-ը: Դրամական միջոցներից ընթացիկ ծախսերին կհատկացվի 22 մլրդ 272 մլն, կապիտալ ծախսերին՝ 307 մլն դրամ»,- ասաց Հակոբյանը:
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի 83%-ը կհատկացվի համակարգի աշխատակիցների աշխատավարձերին, դրամական խրախուսումներին և այլ վարձատրություններին: