Պուտինն ու Թրամփն անպայման կհանդիպեն Փարիզում, սակայն հանդիպումը «ոտքի վրա» կանցնի. Պեսկով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն անպայման կհանդիպեն Փարիզում, սակայն հանդիպումը «ոտքի վրա» կանցնի:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Թրամփի երեկվա ասածի, որ «վստահ չէ»՝ կհանդիպի Փարիզում Ռուսաստանի նախագահի հետ, թե ոչ:
«Նրանք անպայման կհանդիպեն»,-ասել է Պեսկովը՝ մանրամասնելով, սակայն, որ փարիզյան հանդիպումը լիարժեք ձևաչափով չի լինի:
Պուտինի մամուլի խոսնակը բացատրել է, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ձևաչափը թույլ չի տալիս երկու պետությունների նախագահներին հանգամանալից հանդիպում անցկացնել: