Սերժ Սարգսյանի ամառանոցը՝ Ձորաղբյուր գյուղում․ որտե՞ղ է այսուհետ ապրելու ՀՀ երրորդ նախագահը (տեսանյութ)
Ձորաղբյուր գյուղի ազատության փողոցում գտնվող ամառանոցը, որտեղ այսուհետ ապրելու է Սերժ Սարգսյանը, անվտանգության աշխատակիցները խնդրեցին ամբողջովին չնկարահանել՝ չխաթարելու համար պաշտոնաթող նախագահի անվտանգությունը։
Ամառանոցը, որտեղ կապրի Սերժ Սարգսյանը, ըստ մամուլի, պատկանում է նրա փեսային՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին։
Մանրամասն՝ տեսանյութում: