Գրանդ փիղը հաջող վիրահատությունից հետո գիտակցության է եկել
Թբիլիսիի Կենդանաբանական այգում րոպեներ առաջ ավարտվել է Գրանդ փղի թարախակալված ժանիքը հեռացնելու վիրահատությունը: Վիրահատությունից հետո փիղը եկել է գիտակցության: Ողջ գործընթացում բժիշկների համար ամենամտահոգիչը փղի գիտակցության գալն էր, քանի որ նրանք դժվարանում են անզգայացմամբ վիրահատությունից հետո արթնանալ:
Վանդակում ընթացող վիրահատությունը տևել է ավելի քան 3 ժամ: Վիրահատությունն իրականացրել են հատուկ այդ նպատակով Աֆրիկայից Թբիլիսի ժամանած հայտնի անասնաբույժ Գերհարդ Ստինկամպը և անեսթեզիոլոգ Ադրիան Տորդիֆը: Վիրահատությունից հետո փիղը ոտքի է կանգնել:
Թբիլիսիի Կենդանաբանական այգում վիրահատությանը հետևել են տասնյակ մարդիկ: Որքան մեծ է եղել հասարակության ոգևորությունը, երբ վիրահատությունից որոշ ժամանակ անց կենդանին ոտքի է կանգնել:
Վիրահատող բժիշկների խոսքերով՝ Գրանդ փիղը հսկողության տակ կգտնվի 18 ամիս:
Փիղը 23 տարեկան է, նրան մի քանի տարի առաջ Վրաստան են տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգուց: