Հայաստանը շատ համեղ է, ես միանշանակ համոզված եմ. ռուս լրագրող
Հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն «Говорит Москва» ռադիոյի «Подъем» ծրագրի շրջանակներում պատմել է, որ երբեք չի եղել Հայաստանում, բայց կարծում է, որ այտեղ շատ համեղ են պատրաստում, այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Ես այնտեղ երբեք չեմ եղել: Բայց այնտեղ սարսափելի տեղեր են: Ես չգիտեմ Կովկասը: Բայց կարելի է այցելել Հայաստան և դիտարկել այն՝ առողջ սննդակարգի առումով, քաղաքավարության առումով, չափավորության առումով: Կան վայրեր, որտեղ դու պարտավոր ես գնալ, որպեսզի նախատես ինքդ քեզ, որպեսզի ապաշխարես: Հայաստանը շատ համեղ է, ես միանշանակ համոզված եմ»,- ասել է հաղորդավարը:
Դորենկոն նաև պատմել է, թե ինչպես է զարմացել՝ կարդալով մի ամերիկացու դիտարկում, որտեղ նա ներկյացրել է երկրների ցուցակ, թե որտեղ է հնարավոր ապրել 1 ամսում ծախսելով ընդամնեը 1000 դոլար. ցուցակը գլխավորել է Հայաստանը: