Ինչ են պատմել Սեյրան Օհանյանի քենու հարազատները. նոր մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթին նախօրեին տեղի ունեցած ինքնասպանության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան եղած բժշկուհին վերջին երեք ամիսների ընթացքում եղել է դեպրեսիվ վիճակում:
Երեկ` առավոտյան` 9:40-ին, հայտնի դարձավ, որ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա մասնագիտությամբ բժշկուհի էր եւ աշխատում էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը:
Ուշագրավն այն է՝ ինքնասպանություն գործածը Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կին է: Խոսքը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասին է: Բացի պաշտոնյայի կին լինելուց Լուիզա Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քույրն է:
Ինչեւէ, զարմանալի այս միջադեպից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն` երբ իրավապահները նրա հարազատներին կանչել են, որպեսզի վերջիննես ճանաչեն դիակը, հարազատները իրավապահներին որոշ բաներ են պատմել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հարազատներն իրավապահներին պատմել են, որ նա շատ համեստ, հավասարակշռված անձնավորություն է եղել, եւ չկա որեւէ մեկը, որ կարող է ասել, թե նա ինչ-որ խնդիր է ունեցել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: