Ծանրամարտ. Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին հաջողությամբ մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչները:
Այսօր մինչև 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Տաթևը երկամարտում գրանցել է 234 կգ արդյունքում՝ պոկում վարժությունում ցույց տալով 105 կգ արդյունք, հրումում՝ 129:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեհաստանի ներկայացուցիչ Կինգա Կացզմարչիկը, ով Տաթևին զիջել է 13 կգ-ով (93+128), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոտֆրիդը (100+120):
Հավելենք, որ մինչև 23 տարեկանների պայքարում այսօր հանդես կգա նաև Սիմոն Մարտիրոսյանը (+105կգ):