ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան Սամվել Կարապետյանի հետ որևէ առնչություն չունի
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հերքել է այսօր մամուլում տարածված տեղեկությունը, թե «ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական որևէ կառույցի վրա ազդելու սկզբունքը կազմակերպության նախագահի համար անընդունելի է:
Խնդրում ենք հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց առաջ ստուգել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը և անիմաստ շահարկումների առիթ չստեղծել: Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում»: