Շառլ Ազնավուրի հիշատակին Փարիզում բարեգործական համերգ կկազմակերպվի
Նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են Փարիզում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված բարեգործական համերգ կազմակերպել: Այս մասին հայտնել է Horizon Weekly լրատվամիջոցը:
Համերգը նախատեսված է 2019թ. հոկտեմբերին՝ աշխարհահռչակ դերասանների և երգիչների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այցելել էր Երևանում «Ազնավուր» կենտրոնի բացմանը: