Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին` կաշառք պահանջելու, յուրացման յուրաքանչյուր դեպքի մասին առանց բացառության հայտնել իրավապահ մարմիններին
Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, որ կաշառք պահանջելու, յուրացման, վատնման ձեզ հայտնի դարձած յուրաքանչյուր դեպքի մասին, առանց բացառության ,հայտնել իրավապահ մարմիններին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ասաց վարչապետի պաշտոնին առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները սահմանված ժամկետներում չարձագանքեն, ապա քաղաքացիները կարող են դիմել մամուլին եւ հրապարակայնացնել այդ փաստը:
«Ես ձեզ խոստանում եմ, որ այն իրավապահ մարմինները, իրավապահ մարմնի այն պաշտոնյան, որը համապատասխան ընթացք չի տվել արդարացված, հիմնավորված դիմումներին, կպատժվի: Բայց պետք է խոստովանել, որ այս ընթացքում ով ում հետ ինչ պռոբլեմ ունի մտածում է, որ գնա դիմի, ասի, իրա պնդումը, որ էսինքը կաշառակեր ա, դա նշանակում է, որ էտինչը…»,- ասաց Փաշինյանը: