Նորմալ է վիճակը. ձեռքն է վնասվել, լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ երեկ վիրավորված զինծառայողի վիճակի մասին
«Նորմալ է վիճակը: Ձեռքն է վնասվել, լուրջ բան չկա: Կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է երեկ վիրավորված զինծառայող Հայկ Սարգսյանի վիճակը:
Հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ գնդակը դիպել է զինծառայողին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, հակառակորդից է, բայց թե ինչ հագամանքներում է եղել, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:10-ի սահմանում, ԱրցախիՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սարգսյանը: