Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով բերման կենթարկվի «Կենտրոնի Կյաժ»-ը
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում հոկտեմբերի 23-ին կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։ Ըստ դատարանի՝ տուժողը պատշաճ ծանուցվել էր այսօրվա դատական նիստի տեղի և վայրի մասին, սակայն չի ներկայացել դատարան, ինչի պայմաններում նրան պետք է բերման ենթարկել։
Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա ընտանիքի հետ, սակայն 2018 թ. հունիսի 29-ին Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ 11 տարի առաջ իր վրա կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերաբացված քրեական գործի շրջանակներում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: