Դավիթ Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 70 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում 2:12 հաշվով պարտվել է Կուբայի ներկայացուցիչ Ֆրանկլին Մարեն Կաստիլոյին:
Հիշեցնենք, որ Դավիթ Սաֆարյանը մրցաշարի որակավորման փուլում 4:1 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Նորբերտ Լուկասին, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Էրմաչ Հասանովի նկատմամբ:
1/4 եզրափակչում 2013 թվականի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 0:10 հաշվով զիջել է Բահրեյնի ներկայացուցիչ Ադամ Բատիրովին, քանի որ վերջինս հայտնվել է եզրափակչում, Սաֆարյանը հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: