Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան
Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն:
Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,– գրել է նա: