Մեկնարկել է «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը
Այսօր Երևանի պատմության թանգարանում մեկնարկել է «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում քննարկվում է մայրաքաղաքի տարբեր շրջանների, մասնավորապես Երևանի միջնադարին, նոր և նորագույն շրջաններին վերաբերող հարցերը:
Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` կարևորելով նման գիտաժողովների անցկացումը:
Գիտաժողովի մասնակցիների թվում գիտնականներ կան ինչպես Հայաստանից, այնպես էլ Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Գիտաժողովի ավարտից հետո հրատարակվելու է «Երևան 5» գիտական հոդվածների ժողովածուն:
Երևանի թանգարանում գիտաժողովից հետո մայրաքաղաքին նվիրված ցուցահանդես է բացվելու: