Խաբիբը կտապալի Մեյվեզերին. Նուրմագոմեդովի մենեջեր
UFC-ի թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը խոսել է Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի մասին։
«Դա ճիշտ է, որ բռնքամարտն այլ մարզաձև է, բայց Խաբիբը կարողացավ տապալել Մակգրեգորին, ինչը չէր հաջողվել Մեյվեզերին։ Խոսքը միայն մեկ հարվածի մասին է, որը կարող է որոշիչ դառնալ։
Խաբիբը կտապալի Մեյվեզերին։ Վստահ չեմ, որ կհաղթի, բայց որ Ֆլոյդին կտեսնենք ռինգի հատակին՝ վստահ եմ»,- ասել է Խաբիբի մենեջերը։
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ի շրջանակներում հաղթելով Կոնոր Մակգրեգորին մարտահրավեր է նետել բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին։